ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմի ղեկավար Ալեքսիս Կոլերը ծրագրում է հրաժարական տալ ապրիլին՝ մոտ մեկ տասնամյակ պաշտոնավարելուց հետո, հայտնում է Figaro-ն։
Հրապարակման մեջ թերթը Կոլերին անվանում է Ֆրանսիայի «փոխնախագահ»՝ Մակրոնի հետ մտերմության և նրա օրոք երկար տարիների աշխատանքի համար. լրագրողների կարծիքով՝ Կոլերը դարձել է ֆրանսիական պետության ղեկավարի «երկրորդ ուղեղը»։
«Ալեքսիս Կոլերը պատրաստվում է ապրիլի կեսերին թողնել նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղարի իր պաշտոնը՝ Էմանուել Մակրոնի մոտ տասը տարի աշխատելուց հետո»,- ասվում է հոդվածում։
--00—ՅՄ