ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
ՆԱՏՕ-ի անդամ երկրները մարտի 31-ից սկսում են 2025 լայնածավալ ռազմաօդային զորավարժությունները, հայտնում է դաշինքը:
Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև ապրիլի 11-ը, ներգրավված է 90 ռազմական ինքնաթիռ ՆԱՏՕ-ի 15 երկրներից: Թռիչքների անցկացման համար կգործարկվեն Եվրոպայում ՆԱՏՕ-ի 12 ավիաբազաներ։
Գործողությունների կառավարումն իրականացվելու է Նիդեռլանդների Լեուվարդեն ավիաբազայից։ Եվրոպայում ԱՄՆ ՌՕՈՒ հրամանատարությունը հայտնել է, որ Rammstein Flag 2025-ը բազմապլանային զորավարժություն է, որն ուղղված է Համակցված Մարտական գործողությունների՝ ինտեգրված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության անցկացման հնարավորությունների նախապատրաստմանն ու ցուցադրմանը:
--00—ՍՊ