ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը Միլանի «Ինտեր»։
«Մխիթարյանը խորհուրդ է տվել «Ինտերի» ղեկավարությանը պայմանագիր կնքել Սպերցյանի հետ: Սա հիանալի նորություն է: Գիտեմ, որ շատ եվրոպական թոփ ակումբներ հետաքրքրված են Էդուարդով: Ինձ թվում է, որ Սպերցյանը կարող է Մխիթարյանի հետ խաղալ «Ինտերում», չնայած այն հանգամանքին, որ խաղադաշտում նրանց դիրքերը համընկնում են»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ «ներաձուրիները» տևական ժամանակ հետևում են 24-ամյա հայ ֆուտբոլիստի խաղին և ծրագրում են առաջարկ անել «ցուլերին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Միևնույն ժամանակ, «Ինտերի» ղեկավարությունը Սպերցյանի հնարավոր պայմանագիր կնքելու վերաբերյալ խորհրդակցել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, որը խորհուրդ է տվել պայմանագիր կնքել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ։