ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Տևական ժամանակ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի հասցեին հնչող ապատեղեկատվությունների ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանցի նախարարը «համապատասխան պաշտոնյաների առաջ կոնկրետ խնդիրներ է դրել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների արագ արձագանքման պատրաստականության վերաբերյալ և ընդգծել է մարտական հերթապահություն կազմակերպելիս զգոնության բարձրացման կարևորությունը»։
--00—ՅՄ