25-ամյա երիտասարդի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է 8 փաթեթ 11,49 գրամ թմրամիջոց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

photo_2025-04-08_18-39-00

Ապրիլի 3-ին քրեական ոստիկանները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տեղափոխել 25-ամյա Խ․ Կ․-ին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ապրիլի 4-ին դատարանի որոշմամբ խուզարկվել է նրա բնակարանը, որի արդյունքում հայտնաբերվել է 8 փաթեթ 11,49 գրամ սփայս տեսակի թմրամիջոց, արծաթագույն էլեկտրական կշեռք, մագնիսներ և կպչուն ժապավեն:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ