Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչի, ինչին պատրաստ է Հայաստանը. ՌԴ նախագահի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Снимок

Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչի, ինչին պատրաստ է Հայաստանը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Մոսկվայի մյուզիքլի թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Շվիդկոյը մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների մասին հարցին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Խոսքը կինեմատոգրաֆիայի, թատրոնի, կատարողական արվեստի, գեղարվեստական կրթության և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման մասին է։

«Մենք բաց ենք համագործակցության համար»,- ասաց ռուս գործիչը:

Նա նաև հավելեց, որ առաջիկա երկու օրերին Երևանում հանդիպումներ է ունենալու ՀՀ կառավարությունում, ԱԳՆ-ում, ԿԳՄՍՆ-ում։

--00—ՅՄ