ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Հութիների հակառակորդները ցամաքային գործողություն են նախապատրաստում Եմենում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Նշվում է, որ գործողությունը, որը, ամենայն հավանականությամբ, կսկսվի երկրի հարավից և արևելքից, կարող է ռազմածովային աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և Սաուդյան Արաբիայից, այդ թվում՝ Հոդեյդա նավահանգստի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։
Վերլուծաբանները, մատնանշում է հեռուստաալիքը, կարծում են, որ ԱՄՆ-ից ցամաքային գործողությանը կարող են մասնակցել միայն փոքր թվով հատուկ նշանակության ուժեր, որոնց հիմնական առաջադրանքները կլինեն թիրախավորումը և օդային հարվածների ճշգրտումը։
--00—ՅՄ