Մեր համազգային պարտքն է վերանորոգել մեր սրբազան երկիրը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Снимок

Իրանագետ Վարդան Ոսկանյանը լուսանկար է հրապարակել ու գրել․ «Սա 936թ. Սյունիքի գահերեց իշխան Սմբատի հիմնած Հերմոնի վանքն է։

Հայկական հզոր քաղաքակրթության նմուշներից մեկը այնտեղ, որտեղ մեր սբազան հողի հայաթափումից հետո մոտ 200-250 տարի առաջ հաստատվել էին վաչկատուն ցեղեր՝ իրենցից հետո չթողնելով նույնիսկ չնչին քաղաքակրթական հետք։

Հայաստանը հայկական քաղաքակրթության հզորագույն կենտրոն է՝ շատ նման այս վանքին՝ ավերված և խոնարհված, սակայն ոչ երբեք կռացած ու հանձնվող, այլ մշատապես վեհ և արժանապատիվ։ 

Մեր համազգային պարտքն է վերանորոգել մեր սրբազան երկիրը և, ի վերջո, հաստատել այս քաղաքակրթությանն արժանի նաև ռազմաքաղաքական գերակայություն բարբարոսների նկատմամբ»։

--00—ՅՄ