ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Չինաստանի զորավարժությունները Թայվանի մերձակայքում անհանգստություն են առաջացնում G7-ի երկրների շրջանում։ Այս մասին ասված է ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
«Մենք՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ԱԳ նախարարները, ինչպես նաև ԵՄ բարձր ներկայացուցիչը, խորը մտահոգություն ենք հայտնում Չինաստանի սադրիչ գործողությունների կապակցությամբ, մասնավորապես՝ Թայվանի շուրջ վերջին լայնածավալ զորավարժությունների կապակցությամբ», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
«Այս աճող և ապակայունացնող գործողությունները մեծացնում են լարվածությունը նեղուցում և վտանգում գլոբալ անվտանգությունն ու բարգավաճումը: G7-ի անդամները և ավելի լայն միջազգային հանրությունը շահագրգռված են Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանման հարցում: Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, որոնք սպառնում են խաղաղությանը և կայունությանը»,- նշվում է տեքստում։
Ապրիլի 1-ին և 2-ին Չինաստանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Թայվանի շրջակայքում։
--00—ՅՄ