Պահանջում եմ Նիկոլից հրապարակել Մինսկի խմբի բոլոր առաջարկները, Արցախը հանձնելու թեման չի մարսվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

5573742_0_0_2784_1573_600x0_80_0_0_1aaa6584ebaeb4c027ad76e8f5648690

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Պահանջում եմ Նիկոլից հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները։

Արցախի հանձնման թեման չի մարսվել ու չի մարսվելու։ Պատերազմով Արցախի գլխին դժոխք բերելու թեման չի մարսվել ու չի մարսվելու։ Պատերազմի ժամանակ Պուտինի պատերազմը դադարեցնելու ծրագիրը մերժելու թեման չի մոռացվել ու չի մոռացվելու։ 2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը մերժելու եւ Արցախի գլխին պատերազմ բերելու հարցը չի մարսվել ու չի մարսվելու։

Քաղաքական դաշտը պետք է լինի հետեւողական, պետք է Նիկոլից պահանջել հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ ՄԽ առաջարկներն ու ՀՀ իշխանությունների բոլոր պատասխանները։

Նախ եւ առաջ պետք է պահանջել նրանից հրապարակել 2019-ի հունիսի առաջարկը։ Ինչո՞ւ, քանի որ այնտեղ է «թաղված շան գլուխը»։ Նիկոլը հրաժարվել է 2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ առաջարկից՝ բերելով պատերազմ ու կապիտուլյացիա։

Այդ առաջարկով Արցախն ունենում էր միջանկյալ կարգավիճակ, Հադրութն ու Շուշին, Ստեփանակերտն ու Մարտակերտը, Մարտունին ու Ճարտարը, Ասկերանն ու Մատաղիսը, Լաչինն ու Քելբաջարը մնում էին Արցախի վերահսկողության տակ։ Դադիվանքն ու Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը հայի սուրբ աղոթավայր էին շարունակելու մնալ։ Արցախի ժողովուրդը կարող էր պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով որոշել իր վերջնական կարգավիճակը։

Ու ամենակարեւորը. այդ ամենն արվելու էր առանց որեւէ կրակոցի ու զոհի։

Ես պնդում եմ իմ ասածը։ Թող հրապարակի Նիկոլը ու բոլորդ կտեսնեք, որ նա՝ մերժելով 2019-ի առաջարկը, բերել է մահ, պարտություն ու հայրենազրկում։ Սա պետք է լինի ընդդիմադիր քաղաքական դաշտի գլխավոր պահանջներից մեկը։ Ու այս պահանջին պետք է միանան Արցախը հայկական համարող բոլոդ հայորդիները։

Հրապարակել բանակցային փաստաթղթերը։ Սա է հարցերի հարցը, ոչ թե որ համայնքում ով քանի մանդատ ունի…

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնունդ է Արցախյան շարժման։ Հետեւաբար, ՀՀ քաղաքացիները պետք է պահանջեն Նիկոլից հրապարակել բանակցային ու, մասնավորապես, 2019-ի առաջարկները»։

--00—ՅՄ