Իսրայելը և Հունգարիան քննարկել են զենքի արտադրության ոլորտում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Снимок4

Իսրայելը շահագրգռված է Հունգարիայի հետ զենքի արտադրության ոլորտում համագործակցությամբ: Այս թեման քննարկել են երկու երկրների կառավարությունների ղեկավարները։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարություն է արել Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բուդապեշտ կատարած այցից հետո, որտեղ հանդիպում է ունեցել հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ։

«Մենք քննարկել ենք զենքի արտադրության ոլորտում համագործակցությունը: Դրանք մեզ անհրաժեշտ են, որպեսզի շարունակենք և հասնենք լիակատար հաղթանակի պատերազմում յոթ ճակատով», - ասել է Նեթանյահուն, ում հայտարարությունները տարածել է նրա գրասենյակը:

--00—ՅՄ