Ալիևին փրկողը Նիկոլն է, ասում է՝ լավ տղա է, պատանդ պահողի հետ խաղաղություն եմ կնքելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

Սահմանադրությունը գրվում է ժողովրդի համար, իսկ թե Նիկոլը տարածաշրջանին համապատասխան ինչ Սահմանադրություն է ուզում գրել, դա իր խնդիրն է։ Նա Ալիևի ուզած փաստաթուղթն է ուզում գրել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։  

«Նիկոլին առաջիկա ամիսներին քաղաքականապես պետք է «սատկացնել», նրա պարտադրանքով չենք մոռանալու մեր էությունը, ցեղասպանություն իրականացրած մարդու պահանջն է կատարում։ Ալիևին փրկողն ինքն է, բռնապետի հետ գնում, բանակցում է, լեգիտիմացնում նրան աշխարհի առաջ։ Երբ բանակցում ես պատանդ պահողի հետ, աշխարհին ասում ես՝ Ալիևը լավ տղա է, հետը խաղաղության պայմանագիր եմ կնքելու, էլ աշխարհն ի՞նչ անի»,-հավելեց Հայրիկյանը։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ