ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Երեկ՝ ապրիլի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է մգացված ապակիներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի գլխավորությամբ պարզվում է, թե որ ուղղությամբ է երթևեկում նշված ավտոմեքենան ու արդեն Արմավիր-Երևան ավտոճանապարհին հայտնաբերվում է այն և տեղում պարզվում է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Վարորդը Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Կարեն Փահլևանյանն է, ով ոչ միայն ենթարկվում է վարչական պատասխանատվության, այլև պոկում է ավտոմեքենայի կողային հայելիների թաղանթը։
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Կ. Փահլևանյանն աշխատում է «ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ, ՀԱՅՈՑ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)»-ի ղեկավար-տնօրեն ու պարեկներին հայտնում էր՝ ինքն ընդունում է, որ ապակիները մգացված են, սակայն ավտոմեքենան նոր է վարում ինքը: Վերջում Կ. Փահլևանյանը ծիածանի կամարի տակ պոկեց «պլյոնկաները»։
--00—ՅՄ