Գազամատակարարման վթարային դադարեցում Գառնի, Գողթ, Գեղարդ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ բնակավայրերում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

,


«Գազպրոմ Արմենիան» հայտնում է, որ այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
--00--ԱՀ