ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնախմբում է հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը:
Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Տոնին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Ս. Պատարագ:
Այս առիթով դուրս կբերվի և Ս. Պատարագի ընթացքում տաճարում կմնա Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա բարեպաշտ ժողովրդին և հայրենի մեր երկիրը:
--00—ՄՀ