Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հանրային խորհրդի կազմավորման մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

photo_2025-04-10_16-49-27

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Հանրային խորհրդի կազմավորման մասին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։

Վարչապետը հայտնել է, որ սահմանված կարգով ընտրված Հանրային խորհրդի 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարության քննարկմանը։ 

«Կառավարության 2025 թվականի ապրիլի 9-ի N 389-Ա որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը։ 2025 թվականի ապրիլի 10-ից Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։ 

--00—ՅՄ