ԵՄ-ն 90 օրով սառեցնում է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

photo_2025-04-10_17-47-39

ԵՄ-ն կշարունակի նոր մաքսատուրքերի մշակումն ԱՄՆ-ի դեմ, բայց դրանք սառեցնում է 90 օրով՝ «բանակցություններին հնարավորություն տալու» համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Թրամփի հայտարարությունը: Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բանակցություններին: Մենք շարունակում ենք վերջնականացնել ԵՄ-ի պատասխան քայլերը, որոնք ստացել են մեր անդամ երկրների վճռական աջակցությունը, բայց 90 օրով սառեցնում ենք դրանք: Եթե բանակցությունները բավարար արդյունք չտան, մեր հակամիջոցները կգործարկվեն», - գրել է նա:

Ֆոն դեր Լեյենը նաև հաստատել է, որ ԵՄ-ն մշակում է լրացուցիչ հակաքայլեր ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ։ «Ինչպես ասել եմ նախկինում, բոլոր տարբերակները քննարկվում են», - եզրափակել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ