ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ է լինելու Հայաստանի բնակչության համար, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, ապա դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որ Երևանը ներկայումս ունի իր գործընկերների հետ ԵԱՏՄ գծով: Սա, հավանաբար, բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար»,- ասել է նա։
--00—ՅՄ