ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Ռազմատեխնիկական համագործակցության հարցը շարունակում է մնալ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում։ Այս մասին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հարցազրույցի ժամանակ։
«Միայն մի բան կարող եմ ասել, որ ռազմատեխնիկական համագործակցության թեման կա, մեր հարաբերությունների օրակարգում է: Պարզ է, որ ստեղծված իրավիճակը որոշակի ազդեցություն ունի գործընթացների վրա, բայց մենք շատ փորձ ենք կուտակել այս ոլորտի համագործակցության շրջանակներում: Ռուսական կողմից կա քաղաքական կամք՝ պահպանելու մեր ունեցածը», - ասել է նա ու հավելել, որ ինչ-որ հարցեր սպառազինության մատակարարման ոլորտում լուծվել են, ինչ-որ հարցեր քննարկման փուլում են։
Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ չեն ստացել Ռուսաստանի Դաշնությունից արդեն իսկ վճարված սպառազինությունը, սակայն պատրաստ են այդ հարցը լուծել գործընկերային մթնոլորտում։ Հայաստանի իշխանությունները նաեւ հայտարարել են, որ մտադիր են դիվերսիֆիկացնել զենքի գնումները։ Մասնավորապես, հանրապետությունը սկսել է ակտիվ համագործակցություն Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ