Ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ՆԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

54446_b

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչին:

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Լիտվայի ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները բոլոր ուղղություններով:

Վլադիսլավ Կոնդրատովիչն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին, որոնք միտված են կարողությունների ուժեղացմանը։ Ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը՝ ՆԳՆ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական Միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

--00—ՅՄ