Լավ էր, ՔՊ-ի խուժանները չանցան. գյումրեցիները՝ Վարդան Ղուկասյանի՝ համայնքապետ ընտրվելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News 

Վարդան Ղուկասյանն այսօր Գյումրիի ավագանու նիստում ընտրվեց համայնքապետ՝ ստանալով 18 կողմ, 0 դեմ ձայն։ ՔՊ խմբակցությունը չմասնակցեց ավագանու նիստին: Ընդդիմադիր 4 խմբակցություններն աջակցեցին Վարդան Ղուկասյանին։

Նշենք, որ մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով ավագանու 33 մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ․ Սարիկ Մինասյան («ՔՊ») - 14 մանդատ, Վարդան Ղուկասյան («Կոմունիստական կուսակցություն») - 8 մանդատ, Մարտուն Գրիգորյան («Մեր քաղաքը» դաշինք) - 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյան («Իմ հզոր համայնք») - 3 մանդատ, Կարեն Սիմոնյան («Մայր Հայաստան» դաշինք) - 2 մանդատ։

24News-ի նկարահանող խումբը հարցում է իրականացրել գյումրեցիների շրջանում՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում Գյումրիում արտահերթ ընտրությունների արդյունքում գրանցված ձայների բաշխվածությանը և Վարդան Ղուկասյանի՝ համայնքապետ ընտրվելու փաստին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ