Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել վարչության շենքի մոտ․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

վարդան-ղուկասյան

Հայտնում ենք, որ քիչ առաջ ապօրինի կերպով քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը, տեղեկանում ենք Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից։

«Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև:

Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ