ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն արձագանքելն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
Սամվել Բալասանյանը, մասնավորապես, նշել է․
«Ալամ աշխարհի ստախոս նախկին քաղաքապետը տարիներ շարունակ ոտքերը սրբելու փալաս է հանդիսացել շատերի համար, դրա մասին չեմ էլ ուզում խոսել, ինքն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում:
Ինչ վերաբերում է դատախազությունում նախապատրաստվող նյութերին՝ այդ գործընթացը գտնվում է իրավական հարթությունում, ուստի որեւէ ասելիք չունեմ: Ի վերջո, յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արածների համար։ Ես հոգսաշատ քաղաքի քաղաքապետ եմ և ամեն ինչ անում եմ օր օրի քաղաքը շենացնելու, տուրիստական քաղաք դարձնելու համար»:
Հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շուտով հարցաքննության կհրավիրվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Ղուկասյանը հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է «Թումո»-ին տրված Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինություններին։