ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Թեհրանում կայացել են Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաքչիի բանակցությունները ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Գրոսսիի հետ, հաղորդում է իրանական պետական գործակալությունը։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այցն Իրան տեղի է ունենում Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների ֆոնին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի նախորդ այցը տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերին։ Սպասվում է, որ նոր այցի ընթացքում Գրոսսին կհանդիպի նաև Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ:
--00—ՍՊ