ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Կարծում ենք՝ օպտիմալ լուծում կլինի, եթե Երևանն ու Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համապատասխան համատեղ առաջարկով հանդես գան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները 2022-ի փետրվարին դադարեցրին շփումը ռուս համանախագահի հետ, երբ ՀՀ-ն Պրահայում Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս, և երբ 2023-ի աշնանն իրավիճակը կտրուկ փոխվեց, ԵԱՀԿ ՄԽ-ն կորցրեց իր արդիականությունը ու պետք է լուծարվի», ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
--00—ՅՄ