ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ «Facebook» սոցիալական ցանցում «Սահմանադրական բարեփոխումներ» անունով էջը չի ստեղծվել արդարադատության նախարարության կողմից և նախարարության հետ որևէ առնչություն չունի:
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջին կամ «Արդարադատության նախարարություն» ֆեյսբուքյան էջին: