Չեմ ուզում՝ ԱՄՆ-ն ներքաշի մեզ իր ներքին քաղաքականության հետ կապված գործերի մեջ․ Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Times of Israel պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ձգտում է լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ, բայց չի ցանկանում, որ Ուկրաինան ու նրա քաղաքացիները ներքաշվեն Վաշինգտոնի ներքին գործերի մեջ:

«Ոչ մի հակաօրինական բան չեմ արել... Ես՝ որպես Ուկրաինայի նախագահ, արել եմ ամեն բան, ինչ կարող էի, որպեսզի ունենանք լավ, հուսալի, ամուր հարաբերություններ մեր ռազմավարական գործընկերներից մեկի` Միացյալ Նահանգների հետ»,-ասել է Զելենսկին և ընդգծել, որ միշտ փորձել է խուսափել Ուկրաինայի և նրա քաղաքացիների ներքաշվելուն ԱՄՆ ներքին կյանք:

«Դա նրանց երկիրն է, և նրանք վերաբերվում են իրենց երկրին այնպես, ինչպես իրենց է դուր գալիս: Եվ ես չեմ ցանկանում, որ նրանք ներքաշեն մեզ գործերի մեջ, որոնք կապված են իրենց ներքին քաղաքականության հետ»,-հավելել է Ուկրաինայի նախագահը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերին ԱՄՆ նախագահի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց է սկսել` լիազորությունների չարաշահման և Սենատի աշխատանքի խոչընդոտման մեղադրանքով: Դեմոկրատները մեղադրում են Թրամփին այն բանի համար, որ նա քաղաքական ծառայություններ է պահանջել Ուկրաինայի նախագահ Զելենսկուց ամերիկյան օգնության դիմաց: Թրամփը հերքել է մեղադրանքները: