ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Times of Israel- ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն սկսելու շնորհիվ Կիևին հաջողվել է վերադարձնել բանտարկյալներին և նավերը, ինչպես նաև կողմերը կարողացել են համաձայնեցնել նորմանդական ձևաչափով գագաթնաժողովը:
«Այսօր մենք երկխոսություն ենք սկսել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ», - ասել է Զելենսկին՝ նշելով, որ Պուտինի հետ մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել: Նրա խոսքով՝ կողմերը «ձևավորել են երկխոսության ձևաչափ, ինչը հանգեցրել է որոշ զգայուն որոշումների»: