ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Սահակաշվիլին կարող է նշանակվել բարեփոխումների գծով փոխվարչապետ: Ռադան կարող է քվեարկել Սահակաշվիլիին նշանակելու օգտին արդեն ուրբաթ օրը: Այս մասին РБК-ին հայտնել է «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Եվգենյա Կրավչուկը:
Նրա խոսքով՝ Սահակաշվիլիի թեկնածությունն այդ պաշտոնում քննարկվում է:
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին Վլադիմիր Զելենսկու երդմնակալությունից հետո Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինա վերադարձավ Լեհաստանից, ուր արտաքսվել էր նախորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի համապատասխան հրամանով: