ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Հայ ժողովուդրը միշտ էլ արժանապատիվ խաղաղության կողմնակից է եղել, ու մեր գլխավոր խնդիրը ռազմատենչ հարևանի հետ հնարավոր դիսկուրսի հրահրումն է կամ, առնվազն, խոսակցությունն այդ մասին: 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը:
«Խաղաղության գործընթացը երկարատև ու դանդաղ գործընթաց է, բայց եթե այն ինչ-որ պահի չսկսենք, գնալով ավելի ու ավելի կբարդացնենք իրավիճակը: Բայց, մյուս կողմից, եթե ժողովուրդները խաղաղ ապրելու կամք չունենան, ապա ցանկացած լուծում անօգուտ է»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։