ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
«Լիբանանը պետք է արագ նոր կառավարություն ձեւավորի, որպեսզի կանգնեցնի կոլապսը», ասել է վարչապետի պաշտոնակատար Սաադ ալ Հարիրին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ համընդհանուր բողոքները ստիպել են Սաադ ալ Հարիրիին հոկտեմբերին հեռանալ վարչապետի պաշտոնից։
Վերջին օրերին Բեյրութում բողոքների ընթացում ցուցարարների եւ ուժայինների բախումներից տուժել է 370 մարդ։
«Մեր կառավարությունը հրաժարական է տվել, որպեսզի թույլ տա նոր կառավարությանը սկսել փոփոխություններ, բայց օբստրուկցիան շարունակվում է 90 օր, եւ երկիրը շարժվում է անհայտ ուղղությամբ»,- գրել է Հարիրին իր Թվիթերում։
Դեկտեմբերին Հասան Դիաբը նշանակվեց վարչապետ, բայց կառավարությունը դեռ ձեւավորված չէ։
«Ժամանակավոր կառավարությունը լուծում չէ, ուստի եկեք ժամանակ չկորցնենք եւ վերցնենք կառավարության պատասխանատվությունը»,- ասել է Հարիրին։