ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Հունվարի 30-ին Երուսաղեմի նորանշանակ լատին պատրիարք Ամեն. Տ. Պիերբատիստա արքեպիսկոպոս Պիցաբալան իր առաջին պաշտոնական այցն է կատարել Երուսաղեմի Հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Սրբոց Հակոբյանց միաբանության անդամների հետ:
Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
--00--ԱԹ