ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Իսրայելն այսօր շարունակել է հարվածները պաղեստինյան Գազայի հատվածին, իսկ «Համաս» խմբավորումը հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի քաղաքների, այդ թվում՝ Թել Ավիվի ուղղությամբ։
Գիշերը Գազայի հատվածից դեպի Իսրայելի ուղղությամբ ավելի քան 1600 հրթիռ է արձակվել։ Հրթիռներից մեկի բնակելի շենքի ուղիղ հարվածից զոհվել է 6-ամյա երեխա։ Այդ մասին հայտարարություն է տարածել Իսրայելի ԱԳՆ։
Հիշեցնենք, որ, անդրադառնալով իսրայելապաղեստինյան բախումներին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ակնկալում է իրավիճակը կլուծվի մոտ ապագայում:
«Իսրայելն իրավունք ունի պաշտպանվել, երբ հազարավոր հրթիռներ թռչում են նրա տարածք»,-ասել է նա։
--00—ԼՄ