ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Կառավարությունում նոր որոշում է սահմանվել ԶԼՄ ներկայացուցիչների համար: Այսուհետ լրագրողները չեն կարող օգտվել կառավարության ճաշարանից և շրջել շենքում:
Կառավարության նիստից առաջ անվտանգության աշխատակիցներից մեկը 24News-ի հետ զրույցում նշեց. «Մեզ այդպես են հանձնարարել, որ չթույլատրենք լրագրողներին շրջել շենքում, քանի որ լրագրողների համար նախատեսված է միայն բրիֆինգների դահլիճը»: