ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։
Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։
Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ։