ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հակասություն չի տեսնում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ավելի վաղ ԱԱԾ-ի տարածած հայտարարությունների մեջ, որտեղ նշվում էր, թե Արթուր Վանեցյանի կողմից պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ չեն ստացվել:
«ԱԱԾ-ն չի պատասխանում ուրիշի տիրապետածի համար, նույնիսկ եթե կա հրապարակում, որով հետաքննություն է ընթանում։ Երբ նրանք ասեն, որ ունեն, դա նշանակում է, որ միանգամից վերածվելու է նախաքննության։ Այստեղ նուրբ բան կա։ ԱԱԾ-ն ընդամենը իրավական գիծն է պահում»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է պատգամավորը։
Շարունակությունը՝ տեսանյութում։