ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Չինաստանի զբոսաշրջային ընկերությունները եւ առցանց գործակալությունները պնեւմոնիայի պատճառով դադարեցնում են խմբային ուղեւորությունները։ Հիվանդությունն առաջացել է նոր տեսակի՝ 2019-nCoV կորոնավիրուսից; Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նշվում է, որ արդեն իսկ ուղևորության մեջ գտնվող զբոսաշրջային խմբերը, պայմանագրի համաձայն, կարող են շարունակել ճանապարհորդությունը, բայց պետք է հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջիկների առողջությանը։