ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Չինաստանի Ուխան քաղաքում սկսել են կառուցել հատուկ հիվանդանոց՝ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, հայտնում է չինական կենտրոնական հեռուստատեսությունը։ Նախատեսվում է, որ հիվանդանոցը շահագործման կհանձնվի արդեն փետրվարի 2-ին։
Նոր հիվանդանոցի մակերեսը կլինի 25 հազար քառակուսի մետր, ինչը հնարավորություն կտա մինչեւ հազար հիվանդի բուժման։