ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Նարեկ Մալյանին երկու ամսով կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ բերվել է հատուկ վերանայման բողոք։
Հիշեցնեմ, որ Մալյանը սեպտեմբերի 20-ին ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ քպ-ականների նկատմամբ անհանդուրժողականություն հրահրելու և քարոզելու հոդվածով (ՀՀ քրօր 329 հոդված)։
Մեղադրանքի փաստական հիմքը սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ինքնաբուխ հավաքի ժամանակ նրա ֆեյսբուքյան «լայվն» է»։
--00—ՅՄ