Եթե հնար ունենայի, կեղծ օրակարգեր ստեղծող շատ մարդիկ Փաշինյանի կողքին չէին լինի. Հովսեփյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

«Եթե բռնի ուժ է եղել, դատապարտում եմ»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկելուն ու կարծիքներին, թե վերջիններիս հանդեպ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել, նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գրառմանը, թե իշխանություններն իրենց շարքերից վարչապետի նոր թեկնածու պետք է ընտրեն, Հովսեփյանն այսպես արձագանքեց. «Եթե այս երկրում երբևէ նորից հեղափոխություն լինի, ապա ես նորից կառաջադրեմ Փաշինյանին: Հարց է՝ արդյո՞ք Վանեցյանի նման մարդիկ պետք է լինեն Փաշինյանի կողքին: Ու, առհասարակ, եթե հնար ունենայի, կեղծ օրակարգեր ստեղծող շատ մարդիկ Փաշինյանի կողքին չէին լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում։