Բռնությունը վերացնելու մասին խոսելուց առաջ, նախ դա մեր մեջից պետք է հանենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News 

«Բռնությունը վերացնելու մասին խոսելուց առաջ, նախ դա մեր մեջից պետք է հանենք: ԱԺ ծեծկռտուքը սթափեցնող պետք է լինի բոլորիս համար, ու պետք է հասկանանք՝ որտեղ ենք մեկս մյուսի նկատմամբ անուշադիր եղել»,- 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին:

Պատգամավորը նշեց, որ միջադեպի մասով մեղադրում է բոլորին, քանի որ բոլորն էլ սադրանքի են տրվել: Հովսեփյանը հույս ունի, որ ծեծկռտուքը խարան չի դառնա 7-րդ գումարման ԱԺ-ի համար:

Մանրամասները՝ տեսանյութում։