ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News
Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երգում է իր 81-ամյա սկեսուրը՝ Լաուրա Քեոսայանը: Դատելով տեսանյութից` նա հայկական երգ է երգում: Տեսանյութն արվել է վերջինիս ծննդյան օրը:
«Շատ հազվադեպ է հաջողվում Լաուրա Աշոտովնային համոզել երգել, սակայն սեփական ծննդյան օրը կարելի է»,-տեսանյութին կից գրառում է արել Մարգարիտա Սիմոնյանը:
Նախորդ գրառումներից մեկում Մարգարիտա Սիմոնյանը սկեսուրին շնորհավորել էր ծննդյան կապակցությամբ՝ գրելով, որ «առանց նրա իրենց տանը վատ է ու տխուր»:
«Նա մեր տան ամենօրյա ուրախությունն է»,-ասել էր Սիմոնյանը՝ խոստովանելով, որ սկեսուրի վերաբերմունքն իր նկատմամբ իրեն ստիպում է «այդպիսի նվերի» համար ամեն օր Աստծուն շնորհակալություն հայտնել: