ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր համշենահայի արմատների մասին։ Instagram-ում հրապարակած տեսանյութի տակ, որում նրա մայրը՝ Զինաիդա Սիմոնյանը, Լաուրա Քեոսայանի ծննդյան օրը կատարում են «Դլե Յաման»-ը, հետևորդներից մեկը տվել է հարց այն մասին, թե ինչ արմատներ ունի նա։
«Այո՛, ես համշենահայ եմ։ Համշենի բարբառը հասկանում եմ։ Եվ այն շատ է տարբերվում հայերենից, որով խոսում են Հայաստանում։ Օրինակ՝ Տիգրանը չի հասկանում, երբ մայրս հայերեն է խոսում»,- պատասխանել է RT-ի գլխավոր խմբագիրը։