ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Մինչև 2020 թ․ Օլիմպիական խաղերի մենարկը Միջազգային oլիմպիական կոմիտեն ամեն հնարավորը կանի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Այս առնչությամբ ՄՕԿ-ը հայտարարություն է տարածել։
«Օլիմպիական կազմկոմիտեի համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը հանդիսանում է անվտանգ և հուսալի խաղեր անցկացնելու կարևոր գրավականներից մեկը», – ասված է ՄՕԿ հայտարարությունում։
Ըստ ՄՕԿ-ի՝ Օլիմպիական խաղերին վտանգ չի սպառնում։