ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում կհայտատարի Տոկիոյի Օլիմիական խաղերի հետաձգման մասին: Այս մասին հայտնում է news.sportbox.ru-ն:
Վերջնական որոշումը հայտնի կլինի մարտի 24-ին՝ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կայանալիք հեռախոսազրույցից հետո:
Ավելի վաղ, ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել էր, որ վերջանական որոշումը կընդունվի առաջիկա չորս շաբաթների ընթացքում: Դրա հետ մեկտեղ նա նաև հայտարարել էր,որ խաղերի դադարեցման տարբերակը դեռ չի քննարկվում:
Նշենք, որ իրենց մասնակցության չեղարկման մասին հայտնել են Ավստրալիան, Կանադան և Նորվեգիան:
Հիշեցնենք, որ Ամառային ՕԽ-ն պետք է անցկացվեր հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը՝ Տոկիոյում: