Ռուսաստանը սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Աբխազիային․ «Ռիա Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

էլեկտրաէներգիա

«Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում անելով «Չեռնոմորէներգո» ընկերության տարածածա հաղորդագրությանը, հայտնում է, որ փետրվարի 1-ից Ռուսաստանը սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Աբխազիային։

Հայտարարության մեջ նաև նշված է, որ Աբխազիայի ողջ տարածքում նախկինում գործող էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումն ամբողջությամբ վերացվել է։ Այս տարվա հունվարին աբխազական կողմը դիմել էր ՌԴ իշխանոթյուններին՝ էլեկտրաէներգիա մատակարարելու խնդրանքով՝ նշելով, որ Ինգուրի ՀԷԿ-ի Ջավարի ջրամբարում ջրի ցածր մակարդակը թույլ չի տալիս հանրապետության ողջ տարածքն ապահովել էլեկտրաէներգիայով։