ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի «խորհրդարանը» արտահերթ «նախագահական» ընտրություններ է նշանակել 2025 թվականի փետրվարի 15-ին։ Դե ֆակտո խորհրդարանի նիստում հայտարարվել է, որ «ընտրությունների» անցկացումը կարժենա 20-25 մլն ռուբլի, փոխանցում է Aliq.ge-ն։
Ասլան Բժանիան նոյեմբերի 19-ին լքել է «նախագահի» պաշտոնը և մեկնել Մոսկվա։ Բժանիային ժամանակավորապես փոխարինել է դե ֆակտո փոխնախագահ Բադրա Գունբան։ Աբխազիայի «Սահմանադրության» համաձայն՝ ընտրությունները պետք է անցկացվեն հրաժարականից հետո` երեք ամսվա ընթացքում։
Բժանիան արդեն հայտարարել է, որ մասնակցելու է «ընտրություններին»։ Ընդդիմադիր թեկնածուների մասին տեղեկություն դեռևս չկա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ