ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, գրել է, որ գրիչի հայտնի պատմությունից ենթադրում է՝ վարչապետը կտրվել է իրականությունից:
«Գրիչ նվիրելը, իրեն «ջան»-ով դիմելը նա համարում է քծնանք, սա երկրի ադեկվատ ղեկավարին հարիր պահվածք չէ»,-ասել է Բաբկեն Հարությունյանը, ապա կարծիք հայտնել, որ վարչապետը կարող է ամեն րոպե որոշումը փոխել:
«Այս տրամաբանության մեջ կարելի է դիտարկել նաև ՍԴ-ի դեմ գործելաոճը: Նրանք ուզում են ունենալ գրպանային Սահմանադրական դատարան: Եթե պայքարում եք ՍԴ-ի դեմ, ինչ խելքով եք առաջարկում ունենալ նոր ՍԴ, որն արդեն կծառայի ձեզ»,- ասել է Բաբկեն Հարությունյանը։
Ըստ նրա լավ տեղ չի տանի նաև ծեփել-փռելու քաղաքականությունը․ «Մնում է՝ ՍԴ նախագահի սանիկների սանիկներին կամ դուստրերի կուրսեցիներին կալանավորեն»։