ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ժամանակ դեսպան Կոպիրկինը զեկուցում է ներկայացրել ՌԴ արտաքին քաղաքականության և ՀԱՊԿ-ի վերաբերյալ։