Իշխանության յուրացման համար նախատեսվում է ազատազրկում`10-15 տարի ժամկետով․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

բաբայան

«Մի քիչ խորհեք, կամ հասկացող մարդկանց հետ խորհրդակցեք ու կհասկանաք, թե ինչի են այդ ցանկում բացակայում իմ նշած մարդիկ», - իրավապաշտպան, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական փոփոխությունների նախագծի տակ ստորագրած 37 պատգամավորներին․



«Ավելի վաղ հրապարակել էի սահմանադրական կարգի տապալման մեջ մի գեղեցիկ օր մեղադրվելիք 37 պատգամավորների անուն ազգանունները:

Հիմա խոսքս ուղղում եմ նրանց.

Տիկնայք ու պարոնայք պոտենցիալ հանցագործնե՛ր, ձեզ կասկածելի չի՞ թվում, թե ինչու Նիկոլ Փաշինյանի աներձագն ու եղբոր տղան չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ:Ձեզ տարօրինակ չի՞ թվում, թե ինչու ձեր խմբակցության մեջ եղած իրավաբանությունից քիչ թե շատ հասկացող մարդիկ չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ: Մի քիչ խորհեք, կամ հասկացող մարդկանց հետ խորհրդակցեք ու կհասկանաք, թե ինչի են այդ ցանկում բացակայում իմ նշած մարդիկ:

Պատճառը կարող եմ հուշել.

ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ (իշխանությունը յուրացնելը)

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ (սահմանադրական կարգը տապալելը)

Նշված արարքներից յուրաքանչյուրի համար նախատեսվում է ազատազրկում` տասից տասնհինգ տարի ժամկետով», - գրել է նա